Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
«Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակներում կանցկացվի ուսուցողական դասընթաց, որի նպատակն է` նպաստել շահառու երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, մասնակցային կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և նոր մեդիայի վերաբերյալ գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու միջոցով նրանց ներգրավվածությանը համայնքային կյանքին ու տեղական ինքնակառավարման գործընթացին: Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, զբաղվածության խնդրի մեղմացմանը և քաղաքացիական լրագրողների պատրաստման միջոցով ՏԻՄ-երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը: Ծրագիրը համապատասխանում է Չարենցավանի երիտասարդության կարիքներին և իր շուրջը կհամախբի տեղական ինքնակառավարման ու մեդիայի հանդեպ հետաքրքրություն ունեցող չարենցավանցի 25 երիտասարդի, ովքեր ձեռք կբերեն գիտելիքներ «Տեղական ինքակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված հրապարակայնության և թափանցիկության մեխանիզմների, մասնակցային կառավարման գործընթացի, քաղաքացիական լրագրության, նոր մեդիայի և բլոգավարության վերաբերյալ, կստեղծեն բլոգներ` ներկայացնելով իրենց պատրաստած լրագրողական նյութերը: Ծրագրի շահառուները, ստանալով քաղաքացիական լրագրողի գիտելիքներ և հմտություններ, իրենց պատրաստած նյութերով կարող են համագործակցել տարբեր ԶԼՄ-ների հետ, ինչն էլ որոշակիորեն կնպաստի շահառու երիտասարդների զբաղվածության խնդրի լուծմանը: Դասընթացը կիրականացվի 2017թ. մայիսին Չարենցավանում՝ կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների համադրմամբ:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am