«Հող, Ջուր, կրակ և գաղտնիքներ-2017» սիմպոզիում մշակութային ծրագիր

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
«Հող, Ջուր, կրակ և գաղտնիքներ-2017» ծրագիրն իրենից ներկայացնում է ռակու-կերամիկայի միջազգային սիմպոզիում: այս ծրագիրը նախատեսված է Հայաստանի, ԼՂՀ, Ջավախքի, Լեհաստանի և Գերմանիայի 18-30 տարեկան արվեստասեր,խեցեգործ, քանդակագործ և ճարտարապետ,արվեստաբան երիտասարդների համար: Նպատակն է՝ ծանոթացնել երիտասարդներին կերամիկայի ոլորտի միջազգային չափանիշներին, եվրոպական առաջադեմ և նորարար դպրոցների զարգացման փորձին, նպաստել երիտասարդների զարգացմանը կերպարվեստի և կերամիկայի ոլորտում և արվեստում ինքնաարտահայտման նոր ձևերին, պատրաստել միջազգային բիենալիեներին: Խնդիրն է` տրամադրել մասնակիցներին ստեղծագործական միջավայր, նյութ և արդի տեղեկություն, Ներկայացնել միջազգային բիենալեների մասին նյութեր, ստեղծել նոր կապեր եվրոպական շուկայում, ծանոթացնել արվեստի նոր ճյուղերին: Լավագույն աշխատանքները կցուցադրվեն Անգլիայի Որվիքշայր քաղաքում,ինչպես նաև կայանալիք սիմպոզիումի անտառային բացատում : Ստեղծագործական թեմաներն են` փոխակերպում, գիշերերգ, մտորումներ: Նյութերի հիման վրա կտպագրվի ծալաթերթ և կնկարահանվի սիմպոզիումի ընթացքը արտացոլող ֆիլմ: Սիմպոզիումն իրականացվելու է05/07/2017-ից14/08/2017 թ. Արագածոտնի մարզի Լուսագյուղի անտառի բացատում: Այդպիսի ծրագրեր արդեն իրականացել ենք 2011-2016թթ որոնք լայն դրական արձագանք են գտել երիտասարդների շրջանում ու այդ արդյունքների և մասնակիցների արձագանքների հիման վրա մշակվել է այս ծրագիրը: Ծրագիրը վրանային ճամբար ֆորմատով հնարավոր է կազմակերպել միայն ամռան ամիսների ընթացքում

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am