Մարզային ԱՌԱՋՆՈՐԴարան

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Օգոստոսի վերջին Չարենցավանում կազմակերպվելու է մարզերի երիտասարդ առաջնորդների ուսուցողական դասընթաց: Այն հիմնվելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2016-ին մշակված «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդի ուղեցույցի» վրա: Սույն «Հանդիպում» ծրագիրի նպատակն է՝ հաշվի առնելով մարզաբնակ երիտասարդ առաջնորդների կարիքները, օգտագործելով Ոստայնի մասնագետների կողմից մշակված ու հրատարակված ուղեցույցը, ինչպես նաև երիտասարդության ոլորտի մասնագետների փորձն ու գիտելիքները` մշակել ու իրականացնել մարզաբնակ երիտասարդ առաջնորդների ուսուցում, նրանց պատրաստել որպես ուսուցանողներ: Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն խորը գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ հետևյալ թեմաների վերաբերյալ. կազմակերպական կառավարում, կամավորների ներգրավում, ժամանակի ու ռիսկի կառավարում, անձնակազմի ու մարդկային ռեսուրսների զարգացում, ֆինանսավորում և դրամահավաք, հանրային կապեր և կազմակերպությունը հանրայնացնելու գործիքներ, երիտասարդական քաղաքականություն, ինչպես նաև հայկական սփյուռքի հետ աշխատանք: Բոլոր մասնակիցները կստանան Երիտասարդ առաջնորդի հրատարակված ուղեցույցը՝ տեղերում այն տարածելու և ամենօրյա երիտասարդական աշխատանքում օգտագործելու համար: Դասընթացի մասնակիցների բոլոր առաջարկությունները հաշվի առնելով ծրագրի աշխատակազմը Ուղեցույցի վերամշակած էլեկտրոնային տարբերակը նոյեմբերին կտեղադրի Ոստայնի կայքում՝ մատչելի բոլորի համար:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am