«Հանուն առողջության»: Հակածխախոտային հանրային քարոզարշավ:

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի համառոտ նկարագրություն: 
«Հանուն առողջության» հակածխախոտային հանրային քարոզարշավ ծրագիրը «Համաֆինանսավորում» տիպի ծրագիրը է: Թեման վերաբերում է ծխախոտի օգտագործման, երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Գեղարքունիքի մարզի պատանիների, երիտասարդների եւ չափահաս բնակչության իրազեկման մակարդակը` ծխախոտի օգտագործման, երկրորդային ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ՝ դասընթացների, հանրային իրազեկման եւ ինտելեկտուալ խաղի միջոցով, նպաստել առողջ ապրելակերպի վարմանը եւ կարեւորել հակածխախոտային պայքարում կամավորական աշխատանքը: Ծրագրի խնդիրներն են` 1. Իրազեկել ծխախոտի վնասակարության վերաբերյալ Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջանների 25 համայնքների 500 երիտասարդներին 3 ժամ տեւողությամբ դասընթացների միջոցով, 2. Իրազեկել 5 քաղաքների 1000 քաղաքացիների հանրային միջոցառումների միջոցով, 3. Տալ հնարավորություն ծխախոտի վնասակարության վերաբերյալ իրենց մտքերն արտահայտելու «Մի՛ ծխիր, ես ուզում եմ առողջ ապրել» խորագրով նկարների մարզային մրցույթի միջոցով, 4. Իրազեկել հեռուստադիտողներին՝ «Մի՛ ծխիր» ինտելեկտուալ 5 հեռուստախաղերի միջոցով մասնակցող 30 երիտասարդների օգնությամբ: Ծրագրի տեւողությունը՝ 3 ամիս: Ծրագիրը համապատասխանում է «2013-2017 թթ. երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության» գերակայության 3-րդ (Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում) եւ 5-րդ (Կրթության շարունակականություն եւ ոչ ֆորմալ կրթության ճանաչելիություն) կետերին:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am