Միասնության գավաթ 2017-ը Չարենցավանում

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կոտայքի մարզում հիմնել ՖԱՖ-ի մասնաճյուղ, որի կենտրոնը կլինի Չարենցավանում և անցկացնել Ֆուտբոլային 7-օրյա փառատոն:Բացման արարողությանը կհրավիրվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության,քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Չարենցավանից ֆուտբոլասեր երիտասարդներ: Նույն օրը կցուցադրվի ծրագրի շրջանակներում նկարահանված ՖԱՖ-ի 10-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմ:2-րդ օրը ՖԱՖ-ի ղեկավար կազմի և տեղի երիտասարդ ֆուտբոլասերների միջև տեղի կունենա հանդիպում-կոնֆերանս, կներկայացվի ՖԱՖ-ի գործունեությունը, բոլոր երկրպագուները հնարավորություն կունենան անդամագրվել ՖԱՖ-ին : Միջոցառման 3-րդ օրը Չարենցավանում տեղի կունենա Ռումինիա-Հայաստան խաղի երկրպագուների համատեղ դիտում, 2-օր անց Չարենցավան կժամանեն Սիսիանի, Վանաձորի, Արցախի, ՖԱՖ-ի մարզային մասնաճյուղերի երիտասարդներից ձևավորված թիմեր, ֆուտբոլի ազգային հավաքականի անդամնր: Վերջիններս «մաստեր կլաս» կանցկացնեն երիտասարդների հետ, որից հետո բոլոր մասնակից թիմերի խաղացողները կապահովվեն մարզաշապիկներով, ֆուտբոլային շարֆերով և թիմերի մեջ կմեկնարկի ավանդական՝ «Միասնության գավաթ» ֆուտբոլի մրցաշարը, որը կտևի 3 օր: Ծրագրի խնդիրներն են՝ Բարձրացնել Հայաստանի երիտասարդության իրազեկվածության մակարդակը երկրպագման մշակույթի վերաբերյալ,աջակցել երիտասարդների սպորտային ժամանցի կազմակերպմանը, բարձրացնել Հայաստանի երիտասարդության մասնակցությունը առողջ ապրելակերպին ուղղված նախաձեռնություններում,Ծրագրի թիրախային խումբը լինելու են 16-30 տարեկան երիտասարդներ Չարենցավանից, Արցախից և ՀՀ մարզերից: Ծրագրի տևողությունը`2 ամիս:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am