Հայ-վրացական երիտասարդական համագործակցությունը մարզաբնակ երիտասարդների շարժունակության խթանման համատեքստում

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Ծրագիրն իրենից ներկայացնում է հայ-վրացական երիտասարդական ֆորում, որի թեմաներն են՝ Տարածաշրջանային երիտասարդական համագործակցությունը մարզային երիտասարդական կազմակերպությունների համար, Երիտասարդ աշխատողի դերը մարզային կազմակերպություններում, մարզերի երիտասարդների ներգրավվումը միջազգային երիտասարդական ծրագրերին։ Ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ քննարկելու Հայաստանի և Վրաստանի մարզաբնակ երիտասարդների ներգրավվման խթանումը միջազգային երիտասարդական ծրագրերին։ Ծրագրի խնդիներն են՝ քննարկել Հայաստանի և Վրաստանի մարզերում գտնվող երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության ուղղությունները, մշակել միջազգային շարժունակության ծրագրերին մարզաբնակ երիտասարդների մասնակցության ռազմավարություն, նախագծել տարածաշրջանային և միջազգային համատեղ ծրագրեր։ Ծրագրի թիրախ խումբը հանդիսանում են Հայաստանի և Վրաստանի մարզերում գտնվող երիտասարդական կազմակերպություների ղեկավարները, մարզերում գործունեություն ծավալող երիտասարդ առաջնորդները, երիտասարդական աշխատողները, մարզերում գործունեություն ծավալող ուսուցանողները և ակտիվ երիտասարդները։ Ծրագիրն անց է կացվելու ՀՀ 2017 թ․ երիտասարդական մայրաքաղաքում՝ Չարենցավանում և տևելու է 2017 թ․ նոյեմբերի 03-06-ը։ Նախատեսվող միջոցառումներն են՝Պրեզենտացյաներ, Խմբային քննարկումներ, Աշխատանքներ փոքր խմբերում։ Կիրառվելիք մեթոդներն են՝ Խմբային աշխատանքներ, անհատական աշխատանքներ, աշխատանք փոքր խմբերում և ոչ ֆորմալ կրթության այլ մեթոդներ։

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am