«Մարտունակ երիտասարդ, հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիր

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
«ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի ներկայացրած ծրագիրը «Հանդիպումից զատ» տիպի է: Ծրագրով նախատեսված է կազմակերպել 7 օրյա ռազմահայրենասիրական վրանային ճամբար ՀՀ 10 մարզերի, Երևանի, ԼՂՀ-ի և Ջավախքի թվով 40 երիտասարդների համար։ Ծրագրի նպատակն է՝ 16-18 տարեկան թվով 40 երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։ Խնդիր 1․ ՀՀ 10 մարզերի, Երևանի, ԼՂՀ-ի և Ջավախքի 16-18 տարեկան նախազորակոչային տարիքի 40 երիտասարդների համար կազմակերպել 7 օրյա վրանային ճամբար Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղում հետևյալ թեմաներով՝ «Զինծառայության հիմնական էությունը», «Զինծառայողների դաստիարակության գործընթացի առանձնահատկությունները», «Զինվորական կոլեկտիվը որպես առանձնահատուկ կոլեկտիվի տեսակ և նրա առանձնահատկությունները», «Զինվորական կարգապահության ամրապնդման հիմնական մեթոդները», «Կոնֆլիկտների տեսակները և դրանց կանխարգելման, հաղթահարման ձևերը զինվորական կոլեկտիվներում», «Մարտարվեստի տիրապետումը, որպես ինքնապաշտպանության գրավական», «Մերօրյա հերոսները և նրանց կատարած սխրանքները», «Մերօրյա հերոսների հայրենիքի հանդեպ կատարած ծառայությունները, որպես մատաղ սերնդի դաստիարակության հիմնաքար» թեմաներով ճամբարային դասընթացներ։ Խնդիր 2․Կազմակերպել 1 ճանաչողական այց ՀՀ ՊՆ N զորամաս և 1 այց Արցախի ազատամարտի փառքի թանգարան։ Վայրը՝ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղ։ Թիրախ՝ ՀՀ 10 մարզերի, Երևանի, ԼՂՀ-ի և Ջավախքի 16-18 տարեկան 40 երիտասարդներ։ Ծրագրի տևողությունը 2 ամիս։

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am