III միջազգային գիտական դպրոց «Նորարարությունների կառավարում»

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի համառոտ նկարագրություն: 
«Նորարարությունների կառավարում» III միջազգային գիտական դպրոցը տեղի կունենա 2017թ. հոկտեմբերի 23-ից 26-ը ք. Ծաղկաձորում: Դպրոցի հիմնական նպատակներն են` խրախուսել գիտական արդյունքների առևտրայնացման և նորարարական ձեռնարկատիրական գործունեության ոլորտում երիտասարդների ներգրավումը և մասնակցությունը, նրանց համար ստեղծել ինովացիոն կրթական հարթակ՝ լրացուցիչ հատուկ կրթության, գիտական և գիտատեխնիկական մշակումների առևտրայնացման հիմունքների յուրացման համար, զարգացնել նրանց բիզնես հմտությունները, նպաստել երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը և մասնագիտական աճին, աջակցել դպրոցի մասնակիցների նորարարական գաղափարների առևտրայնացմանը և այդ ոլորտում տարբեր մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը: Դպրոցի նպատակային լսարանը ներառում է մինչև 35 տարեկան երիտասարդների, որոնք հանդիսանում են ՀՀ և արտասահմանյան ԲՈՒՀ-երի, գիտահետազոտական կենտրոնների ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ, նորարարական արտադրանք թողարկող հայկական և արտասահմանյան կազմակերպությունների աշխատակիցներ, ՀՀ տարբեր զարգացման ֆոնդերի և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են գիտական և գիտատեխնիկական արդյունքների առևտրայնացմամբ: Դպրոցի ծրագրի հիմքում դրված է կրթության ոլորտում կիրառվող տարբեր մոտեցումների և բաղադրիչների համադրման սկզբունքը՝ ոչ ֆորմալ կրթության տարրեր, դասախոսություններ, խմբային աշխատանքներ, կլոր-սեղաններ, մաստեր-դասընթացներ (master class) և ինտերակտիվ մեթոդներ:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am