<<Ինտերնետ շոպ>> համակարգչային կայքի ստեղծում չարենցավանցի երիտասարդների համար

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
<<Ինտերնետ շոպ համակարգչային կայքի ստեղծում չարենցավանցի երիտասարդների համար >> դասընթացը ուսուցողական ծրագիր է: Ծրագրի առանցքային թեմաներն են.սեփական աշխատատեղերի բացումը, գործազրկության կրճատումը,համացանցի միջոցով երիտասարդների միջև փոխհամագործակցության և ակտիվ շփման ստեղծումը: Ծրագրի թիրախային խումբ է հանդիսանում 16-30տ.երիտասարդները՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններով երիտասարդներ: Դասընթացի նպատակն է տալ հնարավորություն երիտասարդներին արագ և շահավետ ստեղծել և զարգացնել ինտերնետային բիզնես՝ համացանցային տարբերակով, առանց մեծ ֆինանսական ներդրման ստեղծել ինքնազբաղվածություն: Ծրագրի բուն խնդիրն է` երիտասարդներին ծանոթացնել և սովորեցնելը թե ինչպես ստեղծել վերոնշյալ արդի կայքը, ինչպես ճշգրիտ կիրառել տեղեկատվության բազմազան բազան ի շահ ստեղծվող կայքի, ընկալել ստեղծվող կայքի անհրաժեշտությունը, պիտանելիությունը, ճշգրիտ ծրագրի կիրառումը` իր բոլոր նրբություններով ու գաղտնիքներով: <<Ինտերնետ շոպ>> համակարգչային կայքի ստեղծումը կարող է նպաստել մարզերում առաջարկվող և սպառվող ծառայությունների և ապրանքների անխոչընդոտ հասանելի լինելուն: Դասընթացը իրականացվելու է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Ծրագրի տևողությունը 1 ամիս է: Դասավանդման ընթացքում կիրառվելու են տեսական և գործնական գիտելիքների ոչ ֆորմալ կրթության մեթոդները: Ծրագրի իրականացման դեպքում անհարժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև Ծրագրի ֆինանսավորողի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի www.eri.am էլեկտրոնային կայքէջով, ինչպես նաև սոցիալական ցանցերով,ֆեյսբուկյան էջերով:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am