Հռետորական հմտությունների զարգացման դասընթաց Չարենցավանի երիտասարդների համար

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Ծրագիրը միտված է զարգացնելու երիտասարդների հռետորական հմտությունները: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ցանկացած ոլորտում հաջողության հասնելու ամենաարագ ու ամենաէժան ճանապարհը խոսքի և ինքնաներկայացման հմտությունն է: Մարդուն սովորաբար գնահատում են հենց ելնելով նրա խոսքից: Իսկ երիտասարդը, որը դեռ չի հասցրել իր գործով վաստակել իր անունը, միանշանակ կրկնակի անգամ կարիք ունի տիրապետելու լավ խոսքի հմտություններին՝ նախքան կհասցնի իր աշխատանքով ինչ-որ բան ցույց տալ ու ապացուցել: Ծրագրի նպատակն է պատրաստել գրագետ ու ազդեցիկ խոսքի հմտություններին տիրապետող, վստահ, սեփական մտքերով ու գաղափարներով ազատ կիսվող երիտասարդներ, ովքեր կկարողանան հեշտությամբ ճանապարհ հարթել թե մասնագիտական, թե հասարակական, և թե անձնական կյանքում՝ դրանով իսկ նպաստելով նաև գործազրկության կրճատմանը: Ծրագրի խնդիրներն են. • Երիտասարդներին զինել թեմայի մեջ անհրաժեշտ և մաքսիմալ կիրառելի գիտելիքով, • Ստեղծել բարենպաստ միջավայր ստացված գիտելիքների կիրառման համար: Դասընթացները կիրականացվեն ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, որը կվարեն ոլորտի լավագույն դասընթացավարներ։ Ծրագրի թիրախային լսարանը 18-30 տարեկան երիտասարդներն են, որոնց մի մասը գործազուրկ, նրանք համապատասխանում են «Տնտեսական խոչընդոտներ ունեցող երիտասարդներ (գործազուրկ, անվճարունակ և այլն) խմբին, այսինքն սակավ հնարավորություններով երիտասարդներ են: Այն անցկացվելու է տարվա երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am