"Առաջին բուժօգնության աշնանային դպրոց"

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
2016թ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ողջ հայ ժողովուրդը փորձում էր կանգնել հայ զինվորների կողքին և/կամ օգնության հասնել նրանց: Հասկանալի էր, որ զենք վերցնել բոլորը չէին կարող, բայց գոնե առաջին բուժօգնություն ցուցաբերել հաստատ կարող էին, եթե մարդիկ իմանային ինչպես դա գրագետ անել: Սոցցանցերում մեծ իրարանցում էր սկսվել: Հատկապես երիտասարդ աղջիկները փորձում էին առաջին բուժօգնության դասեր գտնել, վրապատրաստվել ու մեկնել սահման: Մասնագետները միաբերան պնդում էին, որ մի քանի ժամ տևողությամբ վերապատրաստումը բավարար չէ անգամ գրագետ վիրակապում անելու համար, հարկավոր է ունենալ տեսական գիտելիքների բազա և գործանական վարժանքների փորձ: Հաշվի առնելով այն հանգամանքները, որ մենք պատերազմող երկիր ենք, և որ մեր իրականության մեջ էքստրեմալ մարզաձևերն ու ժամանցի ձևերը դառնում են ավելի ու ավելի մասսայական` անհարաժեշտություն կա երիտասարդներին տալ անվտանգության և առաջին բուժօգնության բազային գիտելիքներ ու հմտություններ, նրանց մոտ ձևավորել արտակարգ իրավիճակներում գործելու կարողություններ ու պատրաստակամություն: Առաջարկվող ծրագիրը ՀՀ տարբեր մարզերում բնակվող 28 երիտասարդների անվատանգության և առաջին բուժօգնության վերապատրաստման վեցօրյա դասընթացների շարք է` "Առաջին բուժօգնության աշնանային դպրոց", որը կանցկացվի Սևանա լճի ափամերձ տարածքում` հնարավորինս իրականին մոտ իրավիճակներ ստանալու և վարժանքները բարձր արդյունավետությամբ անցկացնելու նպատակով: Ծրագիրը հանդիպում տիպի ծրագիր է, կիրականացվի 2017թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am