«ՊԱՇՏՊԱՆՆ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ» երիտասարդ լուսանկարիչների մրցույթ

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
«Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն, նախատեսում է Տավուշի մարզում կազմակերպել «ՊԱՇՏՊԱՆՆ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ» լուսանկարչական մրցույթը, որին հնարավորություն կունենան մասնակցել մարզի երիտասարդները: Ծրագրի շրջանակներում երիտասարդ լուսանկարիչները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները, իսկ պրոֆեսիոնալ լուսանկարիչներից, դիզայներներից, մշակութային և հասարակական գործիչներից կազմված ժյուրին կգնահատի դրանք: Արդյունքում` լավագույն աշխատանքների հեղինարկները կպարգևատրվեն, իսկ նվազագույն պահանջները բավարարող և ժյուրիի կողմից երաշխավորված աշխատանքները կհրատարակվեն առանձին ալբոմի տեսքով: Մրցույթի խորագրի ընտրությունը պայմանավորված է երիտասարդների շրջանում ԱԶԳ-ԲԱՆԱԿ հայեցակարգի գաղափարախոսության ամրապնդման անհրաժեշտությամբ։ Տավուշի մարզը, լինելով սահմանամերձ մարզ, ամեն օր կռիվ է տալիս խաղաղության համար և լավ է գիտակցում խաղաղության կարևորությունը։ Ծրագրի խնդիրներն են. ստեղծագործող երիտասարդներին ինքնաարտահայտվելու հնարավորություն ընձեռելը, լուսանկարչական տաղանդ ունեցող երիտասարդներին բացահայտելն ու նրանց խրախուսելը, մարզում բնակվող և լուսանկարչական հետաքրքրություններ ունեցող երիտասարդներին միմյանց աշխատանքներին հաղորդակից դարձնելը, ստեղծագործող երիտասարդներին որոշակի հարթակ տրամադրելն ու սեփական աշխատանքները հանրության լայն զանգվածներին ներկայացնելու հնարավորություն ընձեռելը։ Ծրագիրը մեկնարկում է 10.10.2017թ.-ին, ավարտվում` 30.11.2017թ.-ին: Աշխատանքների ցուցահանդեսի բացումն ու մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 25.11.2017թ. Դիլիջանում:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am