Ապագա զինվոր

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
«Ապագա զինվոր»-ը հանդիպում տիպի ծրագիր է, որի նպատակն է նպաստել երիտասարդների, մասնավորապես՝ զորակոչի տարիքի պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ծառայության վերաբերյալ կարծրատիպերի հաղթահարմանը, նրանց ազգային ոգու և գիտակցության ամրապնդմանը: Ծրագրի խնդիրներն են՝բարձրացնել զինվորական ծառայության վերաբերյալ իրազեկվածության մակարդակն ապագա զինվորների մոտ; ապահովել մասնակիցների ծանոթացումն ու շփումը քառօրյա պատերազմի մասնակից երիտասարդների հետ, ովքեր կարող են լինել ոգեշնչման աղբյուր և ընդօրինակման կերպար; ձմեռային զորակոչին ընդառաջ նպաստել հնարավոր զորակոչիկների հոգեբանական պատրասվածությանը բանակում ծառայությանը: Ծրագրի թեմաներն են՝ զինվորական ծառայության կարևորությունը ՀՀ և Արցախի անվտանգության ապահովման գործում, զինվորական ծառայություն. հնարավոր դժվարությունները և դրանց հաղթահարման ուղիները, Ապրիլյան պատերազմը՝ որպես հայ զինվորի հերոսության վկայություն, Ազգ-Բանակ կոնցեպտ, երիտասարդության դերը պետության պաշտպանության և զարգացման գործում: Ծրագրի թիրախային խումբն Աշտարակի, Արմավիրի, Չարենցավանի երիտասարդներն են, առաջին հերթին՝ բանակում դեռևս ծառայություն չանցած և ձմռանը զորակոչի ենթակա տղաները: Ծրագրի տևողությունը 2 ամիս է, որի շրջանակում նախատեսվում է 1-ական հանդիպում-քննարկում կազմակերպել Աշտարակում, Արմավիրում և Չարենցավանում: Հանդիպում-քննարկումները կազմված կլինեն 2 մասից. առաջին մասում կկիրառվի խմբային քննարկման մեթոդը՝ Ապրիլյանի մասնակիցների ներգրավմամբ, իսկ երկրորդում նախատեսվում են թեմատիկ ելույթներ, որոնց կհաջորդի հարցուպատասխանը:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am