Հետազոտական դպրոց

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Ծրագիրն իրենից ներկայացնում է հետազոտական դպրոց, որն ուղղված է մարզերի երիտասարդներին։ Առաջարկվող ծրագիրը նպատակ ունի երիտասարդության շրջանում զարգացնել հետազոտական հմտությունները՝ ի նպաստ նրանց հանրային մասնակցության։ Ծրագրի խնդիրն է հետազոտական դպրոցի կազմակերպումը, երիտասարդներին հետազոտական հմտությունների ուսուցանումը և նրանց շրջանում հասարակական մասնակցության խթանումը։ Ծրագրի թիրախ խումբը ՀՀ 4 մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն) երիտասարդներն են։ Հետազոտական դպրոցը կանցկացվի Շիրակի մարզի հյուրանոցային համալիրներից մեկում և կտևի 5 օր։ Հետազոտական դպրոցի ծրագրում բացի ուսուցողական դասընթացներից կլինեն նաև ժամանցային միջոցառումներ, էքսկուրսիա մարզի տեսարժան վայրերում և այլն։ Դպրոցի ավարտին մասնակիցներից յուրաքանչյուրը կընտրի համայնքային մի խնդիր, որի շուրջ հետազոտություն կիրականացնի։ Ծրագրի փորձագետ-հետազոտողը խորհուրդներ կտա մասնակիցներին՝ օգնելով նրանց ձեռք բերած գիտելիքը օգտագործել գործնական աշխատանքի ժամանակ։ Կստեղծվի անվճար բլոգ, որտեղ հետազոտական դպրոցի շրջանավարտները հետագայում կտեղադրեն իրենց հետազոտությունները, բացի այդ լավագույն հետազոտություններից մեկը կտպագրվի։ Հետազոտական դպրոց ծրագրի ավարտից հետո մասնակիցներին և դասընթացավարներին կառաջարկվի լրացնել գնահատման թերթիկներ, որտեղ նրանք կներկայացնեն ծրագրի վերաբերյալ ունեցած իրենց առաջարկություններն ու դժգոհությունները։

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am