Սիրիահայ երիտասարդների ինտեգրումը Հայաստանում մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության միջոցով

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
«Սիրիահայ երիտասարդների ինտեգրումը Հայաստանում մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության միջոցով» խորագիրը կրող ծրագիրը ուսուցողական, իրազեկման ծրագիր է, որի նպատակն է եռօրյա սեմինարի միջոցով նպաստել 16-30 տարեկան սիրիահայ երիտասարդների ինտեգրմանը Հայատանում, օգնել ճանաչելու մարզերը, բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության վերաբերյալ։ Խնդիրնեն են` հնարավորինս արագ ինտեգրել սիրիահայ երիտասարադներին, աջակցել նրանց կատարելու մասնագիտական ընտրություն, ներկայացնել թափուր աշխատատեղերը և գործատուների պահանջները, կազմել ռեզյումե գործատուներին ներկայացնելու համար : Ծրագիրն իրականացվելու է ֆորմալ և ոչ-ֆորմալ կրթության մեթոդներով, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին և դասընթացավարներին ակտիվ համագործակցել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքը, որոշվեց ծրագիրն իրականացնել Չարենցավանում: Ծրագիրը համապատասխանում է ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության երիտասարդական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1693 - Ն որոշման N 2 հավելվածով հաստատված 2013-2017 թվականների երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության միջոցառումների ծրագրի 3-րդ կետին`«Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում»:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am