«Հասարակական կազմակերպության մասին» օրենքի փոփոխություններն ու ձեռնարկատիրությամբ զբաղվելու նոր հնարավորությունները» երիտասարդական ուսուցողական դասընթաց

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
«Հասարակական կազմակերպության մասին» օրենքի փոփոխություններն ու ձեռնարկատիրությամբ զբաղվելու նոր հնարավորությունները» ուսուցողական դասընթացի նպատակն է Կոտայքի և Արագածոտնի մարզերում բնակվող 40 երիտասարդների ներկայացնել «ՀԿ մասին» օրենքի փոփոխությունները և դրանցով պայմանավորված՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու նոր հնարավորությունները: Յուրաքանչյուր մարզում 6-օրյա դասընթացի արդյունքում երիտասարդներին կստանան գիտելիքներ հետևյալ թեմաների մասին. ՀԿ մասին օրենսդրական փոփոխություններ 2. ՀԿ կամավորների ու շահառուների ներգրավման նոր օրենսդրական կարգավորումները 3. ՀԿ գրանցման իրավական կարգավորումները 4. Ձեռնարկատիրությամբ զբաղվելու նոր հնարավորությունները 5. Ի՞նչ է սոցիալական ձեռնարկատիրությունը 6. ՀԿ գործունեության ոլորտում առկա սոցիալական խնդիրների բացահայտում դրանց լուծմանն ուղղված ձեռնարկատիրական գաղափարների գեներացում 7. Հայաստանում գործող ՍՁ օրինակների ներկայացում 8. Սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ներկայացում 9. Ծրագրերի մշակում և կառավարում 10. Ֆոնդհայթայթում: 11. Արտաքին հաղորդակցման մեխանիզմները: 12. Հաշվետվողականություն, հասարակայնության հետ կապեր և այլն: Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան դասընթացների ավարտից հետո մասնակցել «Համայնքների զարգացում՝ սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակներում ստեղծված առցանց ուսուցման ծրագրին՝ ստանալով բազմակողմանի գիտելիքներ ՍՁ-ի, բիզնեսի կառավարման և այլ թիրախային թեմաներով: Դասընթացը կանցկացվի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական մեթոդների համադրությամբ

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am