«Մրցունակ երիտասարդ արդի աշխատաշուկայում»

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
«Մրցունակ երիտասարդ արդի աշխատաշուկայում» խորագիրը կրող ծրագիրը ուսուցողական ծրագիր է, որի հիմնական թեմաներն են՝ Երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները,գործազրկությունը, աղքատության կրճատումը ՀՀ-ում և մասնավորապես Տավուշի մարզում: Անլեգալ աշխատանքը և դրա հետևանքները, մարդկանց աշխատանքային թրաֆիքինգը:Հարցազրույցի ներկայացում,ռեզյումեի կազմում,մոտիվացիոն նամակ,ուղեկցող նամակ,նամակով ինքնաներկայացման նրբությունները: Նպատակն է՝ բարձրացնել երիտասարդների,մասնավորապես ՀՀ մարզային երիտասարդների իրավագիտակցության մակարդակը՝հնարավորինս նպաստելով երիտասարդների գործազրկության կրճատմանը և կենսամակարդակի բարձրացմանը`ստեղծելով ակտիվ երիտասարդների խումբ՝ հետագա համատեղ նմանատիպ ծրագրերի իրականացման համար: Խնդիրներն են՝ երիտասարդներին զինել աշխատանքային իրավունքների գիտելիքներով, տալ հմտություններ գործատուի հետ առաջին անգամ հանդիպելիս, ցույց տալ կրթություն-աշխատանքային շուկա կապի նրբությունները,ներկայացնել այն կառույցները,որոնք վերապատրաստումների միջոցով հնարավորություն կտան երիտասարդին գտնել պատշաճ աշխատանք:Թիրախ խումբն է 18-30 տարեկան ակտիվ երիտասարդներ՝ հասարակական կառույցների,ուսանողական միությունների,երիտասարդական ակումբերի,կենտրոնների ներկայացուցիչներ:Ծրագիրը մեկնարկելու է 2018 թվականի մարտի 27-ին և ավարտվելու է մայիսի 27-ին:Միջոցառումն անցկացվելու է ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում, 2018 թվականի մայիսի 1-3-ը:Կիրառվելու է են ֆորմալ և ոչ-ֆորմալ կրթության բաղադրիչներ՝ կլոր սեղան,թիմային աշխատանք,ինտերակտիվ քննարկում և այլն:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am