«Միասին կարող ենք…»

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Ծիածան սոցիալական Հկ առաջարկում է հանդիպում տիպի ծրագիր, որը տեղի կունենա ք. Իջևան քաղաքում: Ծրագրում ներգրաված կլինեն ՀՀ տարբեր մարզերից երիտասարդներ, մասնագիտացված կառույցների սաներ: Ծրագրի առաքելություն է նպաստել ՀՀ –ում ներառական հասարակության զարգացմանը: Ծրագիրը հնարավորություն կտա մի խումբ հաշմանդամ և ոչ հաշմանդամների ներառմանը, ինչպես նաև հետագա տարատեսակ ծրագրերի զարգացմանը: Ծրագրի նպատակն է՝ ստեղծել հարթակ հաշմանդամների և ոչ հաշմանդամների համագործակցության համար, նպաստել ՀՀ հաշմանդամ երիտասարդների ինտեգրմանը հասարակությունում, կոտրել կարծրատիպերը հաշմանդամ անձանց նկատմամբ, ցուցադրել և վեր հանել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, նրանց կարողությունները, արարելու և աշխատելու ներուժը, նրանց հավասար իրավունքները: Ծրագրի խնդիրներն են՝ վավերագրական և գեղարվետական միջազգային ֆիլմերի ցուցադրում-քննարկում, որտեղ քարոզվում են ներառական հասարակություն, մարդասիրություն և հավասարություն, ստեղծել ցանցային հարթակ, որտեղ մի խումբ երիտասադ հաշմանդամներ և ոչ հաշմանդամներ հնարավորություն կունենան շփվելու,համագործակցելու, փոխանակելու միմյանց հետաքրքրող տեղեկատվություն, կազմակերպել ներառական խաղեր, քննարկումներ: Ծրագիրը համապատսախանում է նախարարության կողմից սահմանված 1 և 4 գերակայություններին /1) Երիտասարդների քաղաքացիական, սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և թվային մասնակցության մակարդակի բարձրացում,4)Երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, հոգևոր-մշակութային արժեքների պահպանում և զարգացում, ռազմահայրենասիրական դաստիարակություն:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am