Մեկ խոշորացված համայնք, մեկ միասնական երիտասարդություն

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Չարենցավան քաղաքը 2017թ-ի նոյեմբերին հարակից 5 գյուղերի հետ՝ Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան, խոշորացվեց մեկ՝ Չարենցավան համայնքի մեջ: Այս գյուղերից յուրաքանչյուրն ունի դարերի պատմություն, աչքի է ընկնում իր ուրույն մշակույթով, ավանդույթներով, պատմամշակութային արժեքներով, մտածելակերպով, աշխարհայացքով: Դառնալով մեկ միասնական համայնք՝ կարևորվում է երիտասարդների միասնականացումն ու նրանց հուզող արդեն ընդհանուր համայնքային խնդիրների վերհանումը, սեփական մշակույթն ու արժեհամակարգը միևնույն համայնքի մյուս բնակավայրերի երիտասարդներին հասանելի դարձնելը: Ծրագրի թիրախային խումբն են 18-30 տարեկան երիտասարդները:Ծրագրի շրջանակներում նախատեսվում է քառօրյա սեմինար, որի ընթացքում կներկայացվի խոշորցումը՝ որպես համայնքային աշխատելաոճն առավել արդյունավետ կազմակերպելու, բյուջեն արդյունավետ կառավարելու, խնդիրներին համակարգային լուծում տալու միջոց: Խոշորացված Չարենցավան համայնքի յուրաքանչյուր բնակավայր կներկայացվի նորովի, յուրաքանչյուր համայնքի երիտասարդներին հնարավորություն կտրվի ներկայացնել իր ուժեղ կողմը, թուլություններն ու ներուժը, սեփական բնակավայրի մշակութային արժեքներն ու ավանդույթները: Երիտասարդները կծանոթանան միմյանց հետ, կմշակեն միջոցառումների, էքսկուրսիաների, փոխադարձ այցելությունների ծրագրեր և այդ առումով երիտասարդական աշխուժություն կնկատվի նաև գյուղական բնակավայրերում:Ծրագիրը համապատասխանում է նախարարության կողմից սահմանված գերակայություններից 1-ին՝ Երիտասարդների քաղաքացիական, սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և թվային մասնակցության մակարդակի բարձրացում։

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am