Գյուղական համայնքներում երիտասարդների զբաղվածության խթանումը՝ կայուն և օրգանիկ գյուղատնտեսության միջոցով

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
«ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ն իր գործունեության ընթացքում մշտապես կազմակերպել է գիտակրթական ուղղվածություն ունեցող միջոցառումներ՝ սեմինարներ, դասընթացներ, գիտական դպրոցներ և այլն: Սույն ծրագիրն իրենից ներկայացնում է ուսուցողական դասընթաց, որի նպատակն է Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության և աղքատության խնդիրների մեղմումը՝ գյուղական համայնքներում գործարարության հմտություններ զարգացնելու ևգրագետ գյուղացիական տնտեսություն կառուցելու անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու միջոցով։ Ծրագրի թիրախ խումբը՝ Դիլիջան խոշորացված համայնքի 6 վարչական շրջանների (Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Հաղարծին, Թեղուտ) երիտասարդներն են: Ծրագրի նպատակն է զարգացնել ՀՀ գյուղական համայնքներում բնակվող երիտասարդների գործարարության հմտությունները՝ գրագետ և օրգանական գյուղացիական տնտեսություն կառուցելու նպատակով։ Նշված նպատակին հասնելու համար առաջ են քաշվում հետևյալ խնդիրները․ 1. Մասնագիտորեն հիմնավորված օրգանական գյուղացիական տնտեսություն կառուցելու հմտությունների փոխանցում, 2. Արդյունավետ և խելամիտ գյուղատնտեսությամբ զբաղվողների քանակի ավելացում, 3. Գյուղաբնակ բնակչության շրջանում բիզնես մտածելակերպի սերմանում (ինչպես կարող են իրենց տնտեսությունը վերածել բիզնեսի և ինչ հնարավոր շուկաներ են առկա), 4. Ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացում (կատարել ճիշտ ֆինանսական հաշվարկ, գրագետ կառավարել տնտեսությունը)։

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am