"Նորարարությունների կառավարում" IV միջազգային գիտական դպրոց

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի համառոտ նկարագրություն: 
"Նորարարությունների կառավարում" IV միջազգային գիտական դպրոցը տեղի կունենա 2018թ.-ի մայիսի 24-ից մայիսի 27-ը Կոտայքի մարզի ք. Ծաղկաձորում: Դպրոցի հիմնական նպատակներն են՝ խրախուսել գիտական արդյունքների առևտրայնացման և նորարարական ձեռնարկատիրական գործունեության ոլորտում երիտասարդների ներգրավումը և մասնակցությունը, նրանց համար ստեղծել ինովացիոն կրթական հարթակ՝ լրացուցիչ հատուկ կրթության, գիտական և գիտատեխնիկական մշակումների առևտրայնացման հիմունքների յուրացման համար, զարգացնել նրանց բիզնես հմտությունները, նպաստել երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը և մասնագիտական աճին, աջակցել նորարարական գաղափարների առևտրայնացման ոլորտում տարբեր մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը: Դպրոցի նպատակային լսարանը ներառում է մինչև 35 տարեկան երիտասարդների, որոնք հանդիսանում են ՀՀ և արտասահմանյան ԲՈՒՀ-երի ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ, նորարարական արտադրանք թողարկող կազմակերպությունների աշխատակիցներ, ՀՀ տարբեր զարգացման ֆոնդերի և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատներ, որոնք հետաքրքրված են գիտական և գիտատեխնիկական արդյունքների առևտրայնացմամբ: Դպրոցի ծրագրի հիմքում դրված է կրթության ոլորտում կիրառվող տարբեր մոտեցումների և բաղադրիչների համադրման սկզբունքը՝ ոչ ֆորմալ կրթության տարրեր, դասախոսություններ, անհատական և խմբային աշխատանքներ, կլոր-սեղաններ, մաստեր-դասընթացներ (master class) և ինտերակտիվ մեթոդներ:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am