«Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Ներկայացվող խորագրով 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը Կազմակերպության ավանդական դարձող ծրագրերից է, որը նպատակ է հետապնդում բացահայտել հայոց պետականության ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա աշխատանքները, ինչպես նաև խթանել երիտասարդ հետազոտողների գիտական հակումները: Այն միավորում է ասպիրանտների (հայցորդների), երիտասարդ և անվանի գիտնականների` նրանց հնարավորություն ընձեռելով ներկայացնել սեփական հետազոտությունների արդյունքները և առկա խնդիրների շուրջ կազմակերպել շահագրգիռ քննարկումներ: Ծրագրի թիրախ խումբն Արցախի, Հայաստանի ու արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների` հասարակական գիտությունների բնագավառի ասպիրանտները, երիտասարդ ու անվանի գիտնականներն են: Ծրագրի նպատակն է խթանել ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների գիտական հակումները, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը և քննարկել հայոց պետականության հետ կապված արդիական հիմնախնդիրներ: Ծրագրի խնդիրներն են` 1. ասպիրանտներին ու երիտասարդ գիտնականներին հնարավորություն ընձեռել հայ և արտասահմանյան գիտնականների ուշադրությանը ներկայացնել հայոց պետականությանը նվիրված սեփական հետազոտությունները, 2.բարձրացնել երիտասարդ գիտնականների արհեստավարժության մակարդակը և հանրայնացնել նրանց գործունեությունը, 3. ստեղծել բարենպաստ մթնոլորտ գաղափարների փոխանակման, գիտական երկխոսության ծավալման, ինչպես նաև արտասահմանյան գիտնականների հետ համագործակցության հաստատման համար, 4. զարգացնել Արցախի գիտության դեսպանների ինստիտուտը: Գիտաժողովը տևելու է 4 օր՝ 2018թ. սեպտեմբերի 13-ից 16-ը:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am