«Թրաֆիքինգի դեմ պայքարը երիտասարդների նորարարական գաղափարների թիրախում»

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Ժամանակակից աշխարհում տեղեկատվության տիրապետումը դարձել է անհատի կայացման համար անհրաժեշտ նախապայմաններից մեկը։ Այն ծառայում է ոչ միայն մարդկանց բարի նպատակների իրագործմանը, այլև՝ հանցագործությունների կազմակերպմանն ու իրականացմանը։ Քիչ չեն դեպքերը երբ հանցագործների համար այդ տեղեկությունները դառնում են մարդկանց(հատկապես երիտասարդներին ու երեխաներին) թրաֆիքինգի և շահագործման ենթարկելու միջոց։ Այս առումով շատ է կարևորվում երիտասարդների իրազեկման և սոցիալական գիտակցության բարձրացման խնդիրը։ Մեծ կարևորություն է ստանում նաև իրազեկման քաղաքականությամբ զբաղվող հատկապես հասարակական կառույցների դերը, որոնք պետք է մատչելի մեթոդաբանությամբ և միջոցներով, երիտասարդների նորարական գաղափարների և ժամանակակից մոտեցումների ներգրավմամբ կարողանան պատրաստել և հանրությանը փոխանցել ճիշտ և ներազդող տեղեկատվություն։ Ծրագիրը նախատեսում է դասընթաց-հանդիպում Իջևան քաղաքի 20 երիտասարդների հետ, որի ընթացքում թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում գործունեություն ծավալող 2 փորձագետների և սոցիալական գովազդի 1 փորձագետի անմիջական մասնակցությամբ նրանց կփոխանցվի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ստացած գիտելիքները սոցիալական գովազդների միջոցով հանրությանը փոխանցելու հմտություններ: Ծրագրի վերջնարդյունքում երիտասարդների գաղափարներով մշակցված սցենարների հիման վրա կպատրաստվի 2 սոցիալական հոլովակ, որոնք կտարածվեն ինչպես հանրային և մասնավոր ԶԼՄ-ներով, այնպես էլ սոցիալական ցանցերի միջոցով։

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am