Մեդիա մասնակցություն

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
«Մեդիա մասնակցություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի ուսուցողական դասընթաց, որի նպատակն է` նպաստել շահառու երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, մասնակցային մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և երիտասարդների մեդիա մասնակցությանը համայնքային կյանքին: Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և նոր մեդիայի միջոցով ՏԻՄ- երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը, համայնքում երիտասարդների քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, թվային և մշակութային մասնակցության մակարդակի բարձրացմանը: Ծրագիրը համապատասխանում է Իջևանի երիտասարդության կարիքներին և իր շուրջը կհամախբի մեդիայով հետաքրքրված իջևանցի 25 երիտասարդի, որոնց համար 2018թ. հուլիսին Իջևանում կանցկացվի 4-օրյա դասընթաց՝ կրթությանֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների համադրմամբ: Շահառուները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ հետևյալ թեմաների շուրջ՝մասնակցային կառավարման գործընթաց, մասնակցության մեխանիզմներ, տեղեկատվություն ստանալու և այն հանրայնացնելու կարգ, մեդիա մասնակցության սկզբունքներ, քաղաքացիական լրագրություն,լուսանկաչություն, նոր մեդիա և բլոգավարության հիմունքներ և այլն: Շահառուները կտեղծեն բլոգներ` ներկայացնելով իրենց պատրաստած լրագրողական նյութերը: Նրանք իրենց պատրաստած նյութերով կարող են համագործակցել տարբեր ԶԼՄ-ների հետ, ինչն էլ որոշակիորեն կնպաստի շահառու երիտասարդների զբաղվածության խնդրի լուծմանը և որպես քաղաքացիական լրագրողներ՝ երիտասարդների դերի ու մասնակցության մակարդակի բարձրացմանը համայնքի ու երկրի տարբեր ոլորտներում:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am