«Բնության հետ ներդաշնակ» կրթական ծրագիր

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
«Բնության հետ ներդաշնակ» կրթական ծրագրի նպատակն է մեղմել մարդ-բնություն կոնֆլիկտը Հայաստանի որոշ գյուղական համայնքներում, որն առաջացել է վայրի կենդանիների կողմից հարձակումների արդյունքում: Ծրագրի շրջանակներում կրթական և տեղեկատվական միջոցառումների միջոցով ներկայացվելու են վայրի կենդանիների, մասնավորապես` արջի, գայլի, օձի և կարիճի դերը և պահպանության կարևորությունը բնական էկոհամակարգերում, նախատեսվում է երիտասարդներին զինել հմտություններով վայրի կենդանիների հետ հանդիպման ժամանակ ճիշտ կողմնորոշվելու կոնֆլիկտից հնարավորինս խուսափելու և առաջին բուժօգնությունը ցուցաբերելու համար: Ծրագրին մասնակցելու է շուրջ 150 երիտասարդ Տավուշի մարզի Իջևան քաղաքից ու Վայոց Ձորի Եղեգիս և Զառիթափ խոշորացված համայնքներից: Ծրագրի շրջանակներում անցկացվելու են ինտերակտիվ կրթական 10 դասընթացներ, համայնքներում փակցվելու են 200 տեղեկատվական պաստառ։ Մասնակիցների համար կազմակերպվելու է թեմատիկ ֆիլմի և տեսահոլովակների դիտումներ։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում բացօթյա թեմատիկ ցուցահանդեսի կազմակերպմամբ։

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am