ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Ծրագիրն իրենից ներկայացնում է ուսուցողական դասընթաց Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքներից հեռու գտնվող փոքր քաղաքներում գործող երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական աշխատողների համար։ Ծրագրի թեմաներն են՝ փոքր քաղաքներում բնակվող երիտասարդների միջազգային շարժունակության խթանում, փոքր քաղաքներում գործող երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում և միջազգային համագործակցության խթանում երիտասարդական ոլորտում։ Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքներից հեռու գտնվող փոքր քաղաքներում երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների միջազգային շարժունակությունը։ Ծրագրի խնդիրներն են՝ Բարձրացնել փոքր քաղաքներում գործող երիտասարդական կազմակերպությունների կարողությունները միջազգային համագործակցության ոլորտում, նպաստել երկկողմ և բազմակող միջազգային ծրագրերին փոքր քաղաքներից երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը, օժանդակել նոր համատեղ ծրագրերի մշակմանը։ Ծրագրի թիրախ խումբը Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքներից հեռու գտնվող փոքր քաղաքներից 18-30 տարեկան, Հայաստանի կամ Վրաստանի քաղաքացի հանդիսացող երիտասարդներն են, երիտասարդական աշխատողները, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները։ Ծրագիրն անց է կացվելու Ծաղկաձորում, 2018 թվականի նոյեմբերի 9-ից 12-ը։

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am