ԱլԳ Սոցիալական ձեռներեցության միջազգային դպրոց

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի համառոտ նկարագրություն: 
«ԱլԳ սոցիալական ձեռներեցության միջազգային դպրոց» ծրագիրը համաֆինանսավորում տիպի ծրագիր է,քանզի հանդիսանում է արդեն հաստատված` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների տնտեսական հզորացում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի մի մասը։ Ծրագիրը սոցիալական ձեռներեցության թեմայով ուսուցողական դասընթաց է՝ բաղկացած 8 ժամ տևողությամբ 6 օրյա դասընթացներից,որոնք կիրականացվեն ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ։ Այն կվարեն միջազգային փորձ ունեցող թրեյներները՝ նախապես մշակված սոցիալական ձեռներեցության ուսումնական մոդուլի միջոցով:Դասընթացները տեղի կունենան Դիլիջան քաղաքում: Ծրագրի մասնակիցները սակավ հնարավորություններով երիտասարդներ են, ովքեր համապատասխանում են միաժամանակ 2 խմբի՝«Տնտեսական խոչընդոտներ ունեցող երիտասարդներ» և «Աշխարհագրական տեղաբաշխման պատճառով սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդներ»: Նրանք 18-30 տարեկան, 30 գործազուրկ, գյուղական շրջաններում ապրող երիտասարդներ են Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից: Ծրագրի Նպատակն է գյուղական շրջանների երիտասարդներին վերապատրաստելու միջոցով՝ նպաստել գործազրկության կրճատմանը և նրանց կյանքի որակի բարելավմանը։ Խնդիրները՝ բարձրացնել ձեռներեցության վերաբերյալ երիտասարդների գիտելիքների մակարդակը և նպաստել նրանց աշխատունակությանն ու իրենց համայնքների տնտեսական կյանքին ներգրավվածության աստիճանի բարձրացմանը: Դասընթացների շրջանակներում մասնակիցները կզարգացնեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները,կսովորեն բացահայտել սոցիալական խնդիրները և գտնել լուծումներ՝ զարգացնելով տեղական կամ սահմանամերձ սոցիալական ձեռներեցության գաղափարներ:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am