«Իրազեկում՝ հանուն երիտասարդակենտրոն հասարակության»

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Երիտասարդական քաղաքականության և երիտ. աշխատանքի վերաբերյալ իրազեկվածության հարցերի նկատմամբ Գյումրու ԵՆԿ ՀԿ-ում հետաքրքրություն վաղուց է ձևավորվել: Իր ստեղծման օրից կազմակերպությունը պարբերաբար բախվում է այն խնդրին, որ ոչ միայն շահառու երիտասարդների, այլև շահագրգիռ ՔՀԿ-ների, պետական ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներից շատերի մոտ նկատվում է ոլորտային հարցերին առնչվող իրազեկվածության ոչ բավարար մակարդակ: Նման իրավիճակը անընդհատ խոչընդոտում է որակյալ երիտասարդական աշխատանք իրականացնելուն: Իրազեկվածության ցածր մակարդակը բացասաբար է անդրադառնում նաև պետական ու համայնքային երիտասարդական քաղաքականությունների մշակման, ներդրման, իրականացման ու գնահատման որակի և արդյունավետության վրա: ԵՆԿ ՀԿ-ն՝ հաշվի առնելով իրավիճակի բացասական հետևանքներն ու հարցի հրատապությունը, մի շարք քննարկումներ ունենալով կազմակերպության անդամների ու գործընկերների հետ, հաշվի առնելով առկա փորձը, ուսումնասիրելով դաշտն ու ծանոթանալով մի քանի այլ հետազոտությունների, նախաձեռնել է սույն ծրագրի իրականացումը: Ծրագիրը հանդիպումից զատ տիպի է, որը ներառում է մի քանի տեղեկատվական գործողություն՝ փաստաթղթերի թարգմանություն, տպագիր և էլեկտրոնային նյութերի պատրաստում և տարածում, ՀՀ մարզային 6 քաղաքներում տեղեկատվական հանդիպումների և առցանց հրապարակումների իրականացում և այլն: Սրանց միջոցով ԵՆԿ ՀԿ-ն նպատակ ունի նպաստել երիտ. քաղաքականության և երիտ. աշխատանքի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը: Ծրագրի թիրախը որոշում կայացնողներն ու դերակատարներն են (ոլորտի առանցքային տեղեկատուները) և անհատ երիտասարդները:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am