Մեղվապահության ուսուցում Շիրակի մարզի 5 սահմանամերձ համայնքի կանանց համար

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
“Մեղվիկ” մանկապատանեկան ՀԿ-ն առաջարկում է իրականացնել “Մեղվապահության ուսուցում Շիրակի մարզի 5 սահմանամերձ համայնքի կանանց համար“ ծրագիրը Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք տարածաշրջանի 5 համայնքներում: Ծրագիրն իրենից ներկայացնում է ուսուցողական դասընթաց, որի նպատակն է Շիրակի մարզի երիտասարդ կանանց զբաղվածության և աղքատության խնդիրների մեղմումը՝ գյուղական համայնքներում մեղվապահության և գործարարության հմտություններ զարգացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու միջոցով։ Ծրագրի թիրախ խումբը՝ սահմանամերձ 5 համայնքների (Սարագյուղ , Զորակերտ, Զարիշատ, Գտաշեն, Մեղրաշատ) 50 երիտասարդ կանայք են: Ծրագրի նպատակն է գյուղական համայնքներում բնակվող երիտասարդ կանանց տրամադրել մեղվապահական և գործարարության հմտություններ՝ համայնքներում մեղվապահական ուժեղ տնտեսություններ կառուցելու նպատակով։ Նշված նպատակին հասնելու համար սահմանվում են հետևյալ խնդիրները․ 1. Գործնական գիտելիքների վրա հիմնված մեղվապահության գիտելիքների և հմտությունների փոխանցում երիտասարդ կանանց, 2. Արդյունավետ և խելամիտ մեղվապահությամբ զբաղվողների քանակի ավելացում, 3. Գյուղաբնակ կանանց շրջանում բիզնես մտածելակերպի սերմանում (ինչպես կարող են իրենց փոքր մեղվապահական տնտեսությունը վերածել բիզնեսի և ինչ հնարավոր շուկաներ են առկա)

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am