ԵՐԿՐՈՐԴ ԿԱՆԳԱՌ` արդյունավետ ներգրավման համար

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի համառոտ նկարագրություն: 
2017թ-ի վերջին ԵԽ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կողմից նորեկներին երիտասարդության ոլորտ ներգրավելու արդյունավետ մեթոդների մշակմանը նվիրված ՈՍՏԱՅՆ-ի ներկայացրած միջազգային ծրագիրն աջակցություն ստացավ: Այն իրականացվելու է ՀՀ-ում 2018թ. ընթացքում՝ համաֆինանսավորման պայմանով: Ծրագրի նպատակն է երիտասարդական աշխատողներին զինել այնպիսի գործիքներով, որոնք կզարգացնեն նրանց կարողություններն ու հմտությունները՝ նորեկներին ուղղորդելու և ներգրավելու երիտասարդության ոլորտ: Երիտասարդական աշխատանքի գործիքները հավաքվելու են առանձին ուղեցույցում, որը հրատարակվելու և տարածվելու է ինչպես ՀՀ, այնպես էլ Սփյուռքի երիտասարդական կառույցների շրջանում: Հայտնի է, որ ԵԵՀ-ն ֆինանսավորում է ներկայացված ծրագրի բյուջեի առավելագույնը 2/3 մասը: ԵԽ երիտասարդության տնօրինությունը լավագույնս տեղյակ լինելով cragrer.am-ի ընձեռած հնարավորությանը՝ քաջալերել է համաֆինանսավորման համար դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն: Ծրագրի առաջին փուլն իրականացվեց հունիսի վերջին՝ ՀՀ-ում, որին մասնակցեց 30 երիտասարդ ԵԽ անդամ երկրների հայկական համայնքներից: Երկրորդ՝ ամփոփիչ փուլն իրականացվելու է հոկտեմբերին՝ 2018թ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում: Իջևանյան հանդիպմանը մասնակցելու է 15 երիտասարդ ՀՀ-ից և ԵԽ անդամ տարբեր երկրներից, իսկ արդյունքում մշակվելու և հրատարակվելու է երիտասարդ նորեկների հետ արդյունավետ աշխատանքի ուղեցույցը:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am