«Երիտասարդների դերը կրթության և գիտության զարգացման գործում» հանրապետական երիտասարդական գիտաժողով

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Ծրագիրը նախատեսում է «Երիտասարդների դերը կրթության և գիտության զարգացման գործում» խորագրով հանրապետական երիտասարդական գիտաժողովի կազմակերպում ՀՀ 2018թ. երիտասարդական մայրաքաղաք Իջևանում: Ուղղվածություններն են՝ 1. հումանիտար գիտություններ (հայ բանասիրություն, գրականագիտություն, պատմություն, անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու, մանկավարժություն, հոգեբանություն), 2. տնտեսագիտություն, զբոսաշրջություն, սերվիս 3. բնական գիտություններ (ինֆորմատիկա, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն), 4. արվեստաբանություն (կերպարվեստ, դեկորատիվ կիրառական արվեստ, դիզայն): Ծրագիրը նպատակ ունի համախմբելով ՀՀ տարբեր բուհերի ուսանողներին, ասպիրանտներին, երիտասարդ դասախոսներին և գիտնականներին՝ խթանել նրանց գիտական ակտիվությունը, հարթակ տրամադրել նրանց գիտահետազոտական աշխատանքների հրապարակման համար: Ծրագրի թիրախ խումբը ՀՀ բուհերի և այլ գիտակրթական հաստատությունների մինչև 35 տարեկան 100 երիտասարդ մասնագետներ և ուսանողներ են: Ծրագրի կառուցվածքը՝ 1. Սեպտեմբերի 10-ին կտրվի հայտարարություն: 2. Մինչև հոկտեմբերի 10-ը ցանկացողները կլրացնեն էլեկտրոնային հայտը և կուղարկեն զեկուցման սեղմագիրը, որը կդիտարկվի գիտաժողովի կազմակերպիչների կողմից և մինչև հոկտեմբերի 15-ը բոլոր ընտրված մասնակիցներին կուղարկվի գիտաժողովի ծրագիրը: 3. Գիտաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին: Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա ընդմիջում՝ ֆուրշետի ձևով: Գիտաժողովից հետո մասնակիցների համար կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Իջևանի դենդրոպարկ: Կկիրառվեն հանրային ելույթի և քննարկման մեթոդները:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am