«Հետազոտական դպրոց 2»

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Ծրագիրն իրենից ներկայացնում է հետազոտական հմտություններ ստանալու նպատակով մեկ վայրում միավորված ակտիվ երիտասարդների համար ստեղծված հարթակ։ Առաջարկվող ծրագիրը նպատակ ունի մարզերի երիտասարդության շրջանում զարգացնել հետազոտական հմտությունները՝ ի նպաստ նրանց հանրային մասնակցության և օբյետկիվ հանրային կարծիքի ձևավորման։ Ծրագրի խնդիրն է հետազոտական դպրոցի կազմակերպումը, երիտասարդներին հետազոտական հմտությունների ուսուցանումը և նրանց շրջանում հասարակական մասնակցության խթանումը և փաստարկված հանրային կարծիքի ձևավորումը։ Ծրագրի թիրախ խումբը ՀՀ 3 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, և ք․ Երևանի երիտասարդներն են։ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն 2017թ. նախաձեռնեց «Հետազոտական դպրոց 1» ծրագիրը, որը կրկին իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ և բավական մեծ արձագանք գտավ, մասնակցել ցանկացող երիտասարդների թիվը բանական մեծ էր, և դեռ այդ ժամանակ երիտասարդներն իրենք հույս էին հայտնում ծրագրի հետագա շարունակության մասին։ «Հետազոտական դպրոց 2-ը» կանցկացվի Լոռու մարզի հյուրանոցային համալիրներից մեկում և կտևի 3 օր։ Հետազոտական դպրոցի ծրագրում կլինեն հետազոտական ուղղվածության ուսուցողական դասընթացներ, ինչպես նաև ուղեղի մարզման վարժություններ, խմբային բանավեճ-խաղեր և այլն։ Դպրոցի ավարտին մասնակիցներից ձևավորված խմբերը (ըստ մարզերի և ք․ Երևանի խմբերի) կընտրեն մյուս խմբերին կներկայացնեն իրենց համայնքում առկա որևէ կարևոր խնդիր, և որպես ապագա անկախ փորձագետների խմբի, կպատվիրակեն այդ խնդրի օբյեկտիվ ուսումնասիրություն և արդյունքների ներկայացում։

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am