Սփյուռքահայ և տեղացի երիտասարդների երկխոսության կամուրջ

Մաս 1

Տեղեկատվություն ծրագրի մասին
Ծրագրի նկարագրություն: 
Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական զարգացումները հնարավորություն են տալիս մեզ գտնվելով անգամ աշխարհի մյուս ծայրում, ներդրում ունենալ Հայրենիքի զարգացման մեջ, մեր գիտելիքներն ու հնարավորությունները ծառայեցնել Հայրենիքին: Բայց եթե մենք տեղեկացված չենք նրա խնդիրների և կարիքների մասին, մեր ներդրումը կլինի կիսատ և գուցե ոչ նպատակային: Նույնը կարելի է ասել նաև հակառակ կողմի մասին: Սփյուռքահայ երիտասարդը կարիք ունի ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու նրա հարստություններին, բնակիչներին, նրանց առօրյաին, կարիքներին ու անհրաժեշտություններին: Ուստի, ստեղծելով միասնական հարթակ, կարելի է նպաստել նրանց միջև ամուր կապի ստեղծմանը, նրանց կարողությունը ծառայեցնել Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապի զարգացմանը, համահայկական մասնակցություն պահանջող խնդիրների լուծմանը: Ծրագրի նպատակն է` նպաստել սփյուռքահայ երիտասարդների ինտեգրմանը հայաստանյան կյանք և բարձրացնել նրանց իրազեկվածությունը Հայաստանի մասին: Ինչպես նաև նպաստել սփյուռքահայ և տեղացի երիտասրադների միջև համագործակցության համընդհանուր հարթակի ստեղծմանը: Ծրագրի խնդիրներն են. • Տարաբնույթ խաղերի, թեմատիկ վարժությունների շնորհիվ մասնակիցների միջև ստեղծել փոխվստահության և փոխհասկացվածության մթնոլորտ, • Երիտասարդներին զինել անհրաժեշտ և մաքսիմալ կիրառելի գիտելիքներով, •Ոչ ֆորմալ կրթության չափանիշներով առաջնորդվելով՝ ստեղծել նպաստավոր պայմաններ երիտասարդների ինքնադրսևորման և ինքնաարտահայտման համար: Եռօրյա ծրագիրը տեղի է ունենալու Աղվերանում, որին մասնակցելու են 30 երիտասարդ՝ սփյուռքից և Հայաստանից:

Մաս 2

Ծրագրի նկարագրություն

Մաս 3

Աշխատակազմ եւ մանակիցներ

Մաս 4

Ծրագրի բյուջե

Մաս 5

Բանկային տվյալներ
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am