Ինչպես գրանցվել

Դրամաշնորհների առցանց համակարգի միջոցով ծրագրերի հայտեր ներկայացնելու համար հասարակական կազմակերպությունները պետք է գրանցվեն համակարգում` համապատասխան գրանցման ձևը լրացնելու միջոցով: Համակարգում գրանցվելուց հետո կազմակերպությունը ստանալու է գաղտնաբառ, որի միջոցով կարող է մուտք գործել համակարգ, ներկայացնել ծրագրի հայտ, իսկ այն ֆինանսավորվելու դեպքում` ներկայացնել ծրագրի իրականացման վերաբերյալ համապատասխան հաշվետվություն:
Առցանց համակարգը նաև համապատասխան գործիքներ է տրամադրում ներկայացված հայտերը գնահատելու համար: Այդ գնահատումը պետք է իրականացվի փորձագիտական խմբի փորձագետների կողմից: Փորձագետները համակարգի կողմից ընձեռած գործիքները օգտագործելու համար նույնպես պետք է գրանցվեն համակարգում` օգտագործելով փորձագետի գրանցման ձևը:

© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am