Առցանց դրամաշնորհային համակարգի 2017թ. առաջին եռամսյակի մրցույթի արդյունքները

Ս/թ հունվարի 20-ին ամփոփվեցին «Առցանց դրամաշնորհային համակարգի» 2017թ. առաջին եռամսյակի անկախ փորձագիտական քննության արդյունքները: Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2017թ. առաջին եռամսյակի մրցույթին սահմանված ժամկետներում ներկայացվել են ֆորմալ պահանջներին բավարարող 12 դրամաշնորհային ծրագրեր: Ծրագրերի ցանկը ներկայացված է կից փաստաթղթում:
Հաղթող են ճանաչվել 175.75 և բարձր միջին փորձագիտական գնահատական ստացած ծրագրերը: Մինչ 2017թ. փետրվարի 1-ը հաղթող կազմակերպություններին կառաջարկվի «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:

• Ստորեւ Դուք կարող եք գտնել հաղթող կազմակերպությունների եւ ծրագրերի ցանկը (*):

* Մեկնարկային ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կիրառվել է 1.1 գործակից:

* 2017թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում անցկացվող ծրագրերի փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կիրառվել է 1.1 գործակից:

Անվանում Ծրագրի կրճատ նկարագրությունը Կազմակերպություն
Հայաստանի երիտասարդական ակումբների 6-րդ համաժողով Այսօր Հայաստանում գործող երիտասարդական ակումբների թիվն անցնում է 200-ից, որոնց մեծ մասը գործում է մարզերում: Բազմաթիվ երիտասարդական ակումբներ, համայնքային զարգացման երիտասարդական կենտրոններ գործում են... Երիտասարդական ակումբների դաշնություն
Անօրիանական միգրացիայի կանխարգելումը երիտասարդների շրջանում «Անօրիանական միգրացիայի կանխարգելումը երիտասարդների շրջանում» խորագիրը կրող ծրագիրը ուսուցողական, իրազեկման ծրագիր է, որի նպատակն է եռօրյա սեմինարի միջոցով բարձրացնել 16-30 տարեկան երիտասարդների իրազ... "Վերադարձ և պաշտպանություն" սոցիալ-իրավական ՀԿ
«Երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները,աշխատանքային իրավունքները,խնդիրներն ու լուծման ուղիները» «Երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները,աշխատանքային իրավունքները,խնդիրներն ու լուծման ուղիները» խորագիրը կրող ծրագիրը ուսուցողական ծրագիր է,որի հիմնական թեմաներն են՝ Երիտասարդների զբաղվածության հ... <<Տավուշի երիտասարդական կենտրոն>> հասարակական կազմակերպություն
«Չարենցավանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում» Ծրագիրը իրենից ներկայացնում է ուսուցողական դասընթաց: Ծրագրի նպատակն է զարգացների չարենցավանցի երիտասարդական աշխատողների կարողություններն ու առաջնորդական հմտությունները: Ծրագրի խնդիրներն են՝ Երիտասար... Չարենցավանի Երիտասարդական Ուսանողական Հասարակական Կազմակերպություն
<<Քաղաք 226>> Վերջին երկու տասնամյակում Հայաստանում արժեքների փոխակերպումները շարունակական բնույթ են կրում:Այս գործընթացը մեծապես պայմանավորված է տարբեր տեղեկատվական հոսքերով: Խաթարված արժեքներ ներկայացնող, բռնությ... <<Ծիածան>> սոցիալական ՀԿ
Երիտասարդների ձեռներեցության հմտությունների զարգացում Ծրագիրը միտված է Չարենցավան քաղաքի երիտասարդության շրջանում խթանել պրոակտիվ դիրքորոշումը սեփական ապագայի և համայնքի զարգացման հարցում։ Երիտասարդների ձեռներեցության զարգացման ծրագիրը նպատակ ունի զարգաց... <<Եվա>> սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպություն
Ձմեռային անակնկալ-2 "Ձմեռային անակնկալ" ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանում խթանել առողջ ապրելակերպը և մասսայականացնել լեռանադահուկային սպորտը, աշխատելով երիտասարդների ներառական խմբերի հետ: Ծրագրի թիրախ խ... Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա
«Ինչպե՞ս ապահովել երիտասարդական ծրագրերի արդյունավետությունն ու տեսանելիությունը» ուսուցողական դասընթաց «Ինչպե՞ս ապահովել երիտասարդական ծրագրերի արդյունավետությունն ու տեսանելիությունը» ուսուցողական դասընթացի նպատակն է նպաստել ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում իրականացվող ծրագրերի արդյունավետ... «Մեդիան՝ հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպություն
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am