Առցանց դրամաշնորհային համակարգի 2017թ. երրորդ եռամսյակի մրցույթի արդյունքները

Ս/թ հունիսի 20-ին ամփոփվեցին «Առցանց դրամաշնորհային համակարգի» 2017թ. երրորդ եռամսյակի անկախ փորձագիտական քննության արդյունքները: Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2017թ. երրորդ եռամսյակի մրցույթին սահմանված ժամկետներում ներկայացվել են ֆորմալ պահանջներին բավարարող 17 դրամաշնորհային ծրագրեր: Ծրագրերի ցանկը ներկայացված է կից փաստաթղթում:
Հաղթող են ճանաչվել 173.5 և բարձր միջին փորձագիտական գնահատական ստացած ծրագրերը: Մինչ 2017թ. հուլիսի 12-ը հաղթող կազմակերպություններին կառաջարկվի «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:

Ստորեւ Դուք կարող եք գտնել հաղթող կազմակերպությունների եւ ծրագրերի ցանկը (*):

* Մեկնարկային ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կիրառվել է 1.1 գործակից:
* 2017թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում անցկացվող ծրագրերի փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կիրառվել է 1.1 գործակից:

Անվանում Ծրագրի կրճատ նկարագրությունը Կազմակերպությունsort icon
Միասնության գավաթ 2017-ը Չարենցավանում Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կոտայքի մարզում հիմնել ՖԱՖ-ի մասնաճյուղ, որի կենտրոնը կլինի Չարենցավանում և անցկացնել Ֆուտբոլային 7-օրյա փառատոն:Բացման արարողությանը կհրավիրվեն ՀՀ սպորտի և երիտասա... «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժում հասարակական կազմակերպություն
«Հանուն առողջության»: Հակածխախոտային հանրային քարոզարշավ: «Հանուն առողջության» հակածխախոտային հանրային քարոզարշավ ծրագիրը «Համաֆինանսավորում» տիպի ծրագիրը է: Թեման վերաբերում է ծխախոտի օգտագործման, երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը: Ծրագրի նպատակն է բարձ... "Գեղարեգ" կրթամշակութային հասարակական կազմակերպություն
Ազգային-քաղաքացիական դպրոց «Ազգային-քաղաքացիական դպրոց» ծրագիրը հանդիպման տիպի է։ Այն իրենից ներկայացնում է ուսուցողական դասընթացների շարք՝ պրակտիկայի զուգակցմամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրու ԲՈՒՀ-երի ուսանողների մասնագիտ... «Արժանապատվություն» երիտասարդական-իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Մարզային ԱՌԱՋՆՈՐԴարան Օգոստոսի վերջին Չարենցավանում կազմակերպվելու է մարզերի երիտասարդ առաջնորդների ուսուցողական դասընթաց: Այն հիմնվելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2016-ին մշակված «Սփյ... Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն միջազգային հասարակական կազմակերպություն
«ՎԱՃԱՌՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԲԻԶՆԵՍ ԴԱՍԸՆԹԱՑ Ծրագիրը ուսուցողական դասընթաց է: Ծրագրի նպատակն է նպաստել չարենցավանցի երիտասարդների զբաղվածության խնդրի լուծմանը՝ բարձրացնելով նրանց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ունակությունները: Ծրագրի... Ինտելեկտւալ երիտասարդություն՝ մրցունակ երկիր երիտասարդական ՀԿ
«Հող, Ջուր, կրակ և գաղտնիքներ-2017» սիմպոզիում մշակութային ծրագիր «Հող, Ջուր, կրակ և գաղտնիքներ-2017» ծրագիրն իրենից ներկայացնում է ռակու-կերամիկայի միջազգային սիմպոզիում: այս ծրագիրը նախատեսված է Հայաստանի, ԼՂՀ, Ջավախքի, Լեհաստանի և Գերմանիայի 18-30 տարեկան արվեստա... <<Մունետիկ>> մանկապատանեկան մշակութային հասարակական կազմակերպություն
« Միջ-սահմանային կյանք » << Միջսահմանային կյանք >> ծրագրի նպատակն է, Նպաստել միջ-սահմանային երիտասարդկան համագործակցությանը Հայաստանի Լոռու մարզի և Վրաստանի Քվեմո – Քարտլի մարզերի հայ և վրացի երիտասարդների միջև, մ... <<Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն>> ՀԿ
Չարենցավանի երանգները Հանդիպում տիպի ծրագիր։ Թեմաները՝ ցուցահանդեսի թեմային համապատասխանող աշխատանքներ ունեցող արվեստագետների հրավեր, աշխատաանքների ընտրություն, ցուցասրահի ընտրություն, էքսպոզիցիա, ցուցահանդեսի հանդիսավոր բ... «ԱՐԹ ԿՐԻՏԻԿՍ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ազգ-բանակ» Ծրագրի նպատակը՝ Նպաստել ազգ-բանակ կապի ամրապնդմանն ու Արցախի Հանրապետությունում զինվորական ծառայություն իրականացնող շուրջ 400-450 զինվորների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը «Տեղեկատվական անվտանգ... Հանուն հայ զինվորի ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն
Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով «Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակներում կանցկացվի ուսուցողական դասընթաց, որի նպատակն է` նպաստել շահառու երիտասարդների անհատական և սոցիալական զ... <<ԿԱՄՔ>> Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն>> հասարակական կազմակերպություն
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am