Առցանց դրամաշնորհային համակարգի 2018թ. երկրորդ եռամսյակի մրցույթի արդյունքները

Ս/թ ապրիլի 16-ին ամփոփվեցին «Առցանց դրամաշնորհային համակարգի» 2018թ. երկրորդ եռամսյակի անկախ փորձագիտական քննության արդյունքները: Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2018թ. երկրորդ եռամսյակի մրցույթին սահմանված ժամկետներում ներկայացվել են ֆորմալ պահանջներին բավարարող 9 դրամաշնորհային ծրագրեր: Ծրագրերի ցանկը ներկայացված է կից փաստաթղթում:

Հաղթող են ճանաչվել 163 և բարձր միջին փորձագիտական գնահատական ստացած ծրագրերը: Մինչ 2018թ. մայիսի 7-ը հաղթող կազմակերպություններին կառաջարկվի «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:

• Ստորեւ Դուք կարող եք գտնել հաղթող կազմակերպությունների եւ ծրագրերի ցանկը (*):
* Մեկնարկային ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կիրառվել է 1.1 գործակից:
* 2018թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում անցկացվող ծրագրերի փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կիրառվել է 1.1 գործակից:

Անվանումsort icon Ծրագրի կրճատ նկարագրությունը Կազմակերպություն
«Հասարակական կազմակերպության մասին» օրենքի փոփոխություններն ու ձեռնարկատիրությամբ զբաղվելու նոր հնարավորությունները» երիտասարդական ուսուցողական դասընթաց-2» «Հասարակական կազմակերպության մասին» օրենքի փոփոխություններն ու ձեռնարկատիրությամբ զբաղվելու նոր հնարավորությունները» ուսուցողական դասընթաց-2»-ի նպատակն է Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզ... "Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա" ՀԿ
Մեդիա մասնակցություն «Մեդիա մասնակցություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի ուսուցողական դասընթաց, որի նպատակն է` նպաստել շահառու երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, մասնակցային մեխանիզմների վերաբերյալ իրազեկվ... <<ԿԱՄՔ>> Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն>> հասարակական կազմակերպություն
«Թրաֆիքինգի դեմ պայքարը երիտասարդների նորարարական գաղափարների թիրախում» Ժամանակակից աշխարհում տեղեկատվության տիրապետումը դարձել է անհատի կայացման համար անհրաժեշտ նախապայմաններից մեկը։ Այն ծառայում է ոչ միայն մարդկանց բարի նպատակների իրագործմանը, այլև՝ հանցագործությունների... «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
«Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով Ներկայացվող խորագրով 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը Կազմակերպության ավանդական դարձող ծրագրերից է, որը նպատակ է հետապնդում բացահայտել հայոց պետականության ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետա... «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ
"Նորարարությունների կառավարում" IV միջազգային գիտական դպրոց "Նորարարությունների կառավարում" IV միջազգային գիտական դպրոցը տեղի կունենա 2018թ.-ի մայիսի 24-ից մայիսի 27-ը Կոտայքի մարզի ք. Ծաղկաձորում: Դպրոցի հիմնական նպատակներն են՝ խրախուսել գիտական արդ... «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
Գյուղական համայնքներում երիտասարդների զբաղվածության խթանումը՝ կայուն և օրգանիկ գյուղատնտեսության միջոցով «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ն իր գործունեության ընթացքում մշտապես կազմակերպել է գիտակրթական ուղղվածություն ունեցող միջոցառումներ՝ սեմինարներ, դասընթացներ, գիտական դպրոցներ և այլն: Սույն... ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում ՀԿ
«ՊԱՇՏՊԱՆՆ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ» երիտասարդ լուսանկարիչների մրցույթ «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն նախատեսում է կազմակերպել «ՊԱՇՏՊԱՆՆ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ» լուսանկարչական մրցույթը, որին հնարավորություն կունենան մասնակցել ՀՀ և ԼՂՀ ստեղծագործող երիտասարդները: Ծրագրի... <<Համահայկական երիտասարդական շարժում>> հասարակական կազմակերպություն
Ազգ-Բանակ 2018 Ծրագրի նպատակը՝ Նպաստել ազգ-բանակ և բանակ հասարակություն կապի ամրապնդմանն ու Արցախի Հանրապետությունում զինվորական ծառայություն իրականացնող շուրջ 10000 զինվորների բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման... Հանուն հայ զինվորի ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am