Առցանց դրամաշնորհային համակարգի 2018թ. երկրորդ եռամսյակի մրցույթի արդյունքները
Ս/թ ապրիլի 16-ին ամփոփվեցին «Առցանց դրամաշնորհային համակարգի» 2018թ. երկրորդ եռամսյակի անկախ փորձագիտական քննության արդյունքները: Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2018թ. երկրորդ եռամսյակի մրցույթին սահմանված ժամկետներում ներկայացվել են ֆորմալ պահանջներին բավարարող 9 դրամաշնորհային ծրագրեր: Ծրագրերի ցանկը ներկայացված է կից փաստաթղթում:
Հաղթող են ճանաչվել 163 և բարձր միջին փորձագիտական գնահատական ստացած ծրագրերը: Մինչ 2018թ. մայիսի 7-ը հաղթող կազմակերպություններին կառաջարկվի «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:
• Ստորեւ Դուք կարող եք գտնել հաղթող կազմակերպությունների եւ ծրագրերի ցանկը (*):
* Մեկնարկային ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կիրառվել է 1.1 գործակից:
* 2018թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում անցկացվող ծրագրերի փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կիրառվել է 1.1 գործակից:
Անվանում![]() |
Ծրագրի կրճատ նկարագրությունը | Կազմակերպություն |
---|---|---|
«Հասարակական կազմակերպության մասին» օրենքի փոփոխություններն ու ձեռնարկատիրությամբ զբաղվելու նոր հնարավորությունները» երիտասարդական ուսուցողական դասընթաց-2» | «Հասարակական կազմակերպության մասին» օրենքի փոփոխություններն ու ձեռնարկատիրությամբ զբաղվելու նոր հնարավորությունները» ուսուցողական դասընթաց-2»-ի նպատակն է Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզ... | "Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա" ՀԿ |
Մեդիա մասնակցություն | «Մեդիա մասնակցություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի ուսուցողական դասընթաց, որի նպատակն է` նպաստել շահառու երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, մասնակցային մեխանիզմների վերաբերյալ իրազեկվ... | <<ԿԱՄՔ>> Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն>> հասարակական կազմակերպություն |
«Թրաֆիքինգի դեմ պայքարը երիտասարդների նորարարական գաղափարների թիրախում» | Ժամանակակից աշխարհում տեղեկատվության տիրապետումը դարձել է անհատի կայացման համար անհրաժեշտ նախապայմաններից մեկը։ Այն ծառայում է ոչ միայն մարդկանց բարի նպատակների իրագործմանը, այլև՝ հանցագործությունների... | «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ |
«Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով | Ներկայացվող խորագրով 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը Կազմակերպության ավանդական դարձող ծրագրերից է, որը նպատակ է հետապնդում բացահայտել հայոց պետականության ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետա... | «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ |
"Նորարարությունների կառավարում" IV միջազգային գիտական դպրոց | "Նորարարությունների կառավարում" IV միջազգային գիտական դպրոցը տեղի կունենա 2018թ.-ի մայիսի 24-ից մայիսի 27-ը Կոտայքի մարզի ք. Ծաղկաձորում: Դպրոցի հիմնական նպատակներն են՝ խրախուսել գիտական արդ... | «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն |
Գյուղական համայնքներում երիտասարդների զբաղվածության խթանումը՝ կայուն և օրգանիկ գյուղատնտեսության միջոցով | «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ն իր գործունեության ընթացքում մշտապես կազմակերպել է գիտակրթական ուղղվածություն ունեցող միջոցառումներ՝ սեմինարներ, դասընթացներ, գիտական դպրոցներ և այլն: Սույն... | ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում ՀԿ |
«ՊԱՇՏՊԱՆՆ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ» երիտասարդ լուսանկարիչների մրցույթ | «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն նախատեսում է կազմակերպել «ՊԱՇՏՊԱՆՆ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ» լուսանկարչական մրցույթը, որին հնարավորություն կունենան մասնակցել ՀՀ և ԼՂՀ ստեղծագործող երիտասարդները: Ծրագրի... | <<Համահայկական երիտասարդական շարժում>> հասարակական կազմակերպություն |
Ազգ-Բանակ 2018 | Ծրագրի նպատակը՝ Նպաստել ազգ-բանակ և բանակ հասարակություն կապի ամրապնդմանն ու Արցախի Հանրապետությունում զինվորական ծառայություն իրականացնող շուրջ 10000 զինվորների բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման... | Հանուն հայ զինվորի ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն |