Առցանց դրամաշնորհային համակարգի 2017թ. երրորդ եռամսյակի մրցույթի արդյունքները

Ս/թ հունիսի 20-ին ամփոփվեցին «Առցանց դրամաշնորհային համակարգի» 2017թ. երրորդ եռամսյակի անկախ փորձագիտական քննության արդյունքները: Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2017թ. երրորդ եռամսյակի մրցույթին սահմանված ժամկետներում ներկայացվել են ֆորմալ պահանջներին բավարարող 17 դրամաշնորհային ծրագրեր: Ծրագրերի ցանկը ներկայացված է կից փաստաթղթում:
Հաղթող են ճանաչվել 173.5 և բարձր միջին փորձագիտական գնահատական ստացած ծրագրերը: Մինչ 2017թ. հուլիսի 12-ը հաղթող կազմակերպություններին կառաջարկվի «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:

Ստորեւ Դուք կարող եք գտնել հաղթող կազմակերպությունների եւ ծրագրերի ցանկը (*):

* Մեկնարկային ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կիրառվել է 1.1 գործակից:
* 2017թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում անցկացվող ծրագրերի փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կիրառվել է 1.1 գործակից:

Անվանում Ծրագրի կրճատ նկարագրությունը Կազմակերպություն
Ձմեռային անակնկալ-2 "Ձմեռային անակնկալ" ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանում խթանել առողջ ապրելակերպը և մասսայականացնել լեռանադահուկային սպորտը, աշխատելով երիտասարդների ներառական խմբերի հետ: Ծրագրի թիրախ խ... Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա
© ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ 0001, ԱԲՈՎՅԱՆ 9, հեռ. 374 10 546 931, info@cragrer.am